Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանություններից պահանջեք անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին»

Հոկտեմբեր 01,2018 12:40

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը
ԱԻՄ կուսակցությանը

«Երկիր Ծիրանի» կուսակցությանը
«Ժառանգություն» կուսակցությանը

«Հանրապետություն» կուսակցությանը
ՀՀՇ կուսակցությանը

Պահպանողական կուսակցությանը
«Սասնա Ծռեր» կուսակցությանը

ԿՈՉ

Մեծարգո պարոնայք.

Ձեր ծրագրային հիմնադրույթներն ու ձեր կողմից հռչակված սկզբունքները մեզ իրավունք են տալիս դիմելու ձեզ հետևյալ հորդորով.

ՀՀ իշխանություններից պահանջեք անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին և սկսել համապարփակ համաներում հայտարարելու իրավական գործընթաց: Մինչև հոկտեմբերի 6-ը իշխանությունների կողմից որոշակի պատասխան չստանալու դեպքում, միացեք Շանթ Հարությունյանի արդարացման և համապարփակ համաներման պահանջով հոկտեմբերի 7-ին ժամը 18:00-ին Ազատության հրապարակից մեկնարկող բողոքի ցույցին:

Մենք վարչապետի հրաժարական չենք պահանջում: Մենք վարչապետի պաշտոն չենք պահանջում: Մենք պահանջում ենք, որ իշխանությունները հարգեն իրենց խոստումները, և ի վերջո նոր Հայաստանում գերակա դառնան մարդու և քաղաքացու իրավունքները:

Համոզված ենք, որ այսպես, ձեզ հետ միասին, հնարավորություն կտանք մեր իշխանություններին նյութականացնելու իրենց կողմից հռչակված սերն ու համերաշխությունը:

«ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ»

քաղաքացիական նախաձեռնության անունից` Արամ Ավետիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031