Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երկիր մոլորակի վրա չեմ գտել մի վայր, որտեղ հանքաջրաբուժական առողջարանի մոտ գտնվի նման մետաղական հանք». Արտակ Բունիաթյան

Հոկտեմբեր 01,2018 12:16

Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներն այսօր ամփոփեցին իրենց պայքարի 100 օրը:

«Նոյան տապան» ակումբում ակտիվիստ Վազգեն Գալստյանը հիշեցրեց, որ Ամուլսարի պայքարը 2011-ի աշնանից է սկսվել, բայց տեղացիների ակտիվ ներգրավվածությունն այս տարվանից է: Պայքարի 100 օրվա ընթացքում, ըստ նրա, բավական հետաքրքիր զարգացումներ են եղել.

«Ու մենք ինչ-որ առումով թրծվեցինք, ամբողջ համայնքը միաբան կարողացավ դիմակայել ճնշումներին, այն խաղերին, որ ներդրող « Լիդիան Արմենիան» անում էր պայքարը ճնշելու համար»:

Նա նաեւ ասաց, որ տեղեկատվական դաշտում լուրջ արշավ է տարվել ցույցի մասնակիցների դեմ, եւ այդ արշավը սկսվեց, երբ «Լիդիան Արմենիայից» մի քանի անգամ փորձեցին տեղացիների մեջ միջհամայնքային լարվածություն ստեղծել. «Բայց կոնֆլիկտի որեւէ հնարավորություն չկարողացան ստեղծել: 200 մարդ բերեցին Երեւանից, պրովոկացիոն իրավիճակներ ստեղծեցին, բայց հակահարված ստացան ու վռնդվեցին Ջերմուկ քաղաքից»:

Արտակ Բունիաթյանն էլ ասաց, որ ի տարբերություն մյուս հանքերի, Ամուլսարը, որ պատրաստվում էին վերածել հանքավայրի, գտնվում է հանքաջրաբուժական առողջարանին շատ մոտ, եւ կա հանքաջրաբուժական առողջարանական խնդիր: «Ուսումնասիրել եմ եւ երկիր մոլորակի վրա չեմ գտել մի վայր, որտեղ հանքաջրաբուժական առողջարանի մոտ գտնվի նման մետաղական հանք: Գտնում եմ, որ Ամուլսարը հանք շահագործելով ոչ միայն բնապահպանական մեծ ռիսկեր են առաջ գալիս, այլեւ բնակավայրի սոցիալտնտեսական ուղղվածության խնդիր է առաջանում»,- ասաց Արտակ Բունիաթյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031