Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից հանրահավաք եւ դասադուլ՝ սահմանամերձ Ազատամուտում

Հոկտեմբեր 01,2018 11:52

Սեպտեմբերի 28-ին Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտում համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով ցույց եւ դպրոցում դասադուլ է եղել:

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին Ազատամուտի դպրոցում դասեր չեն կայացել: Հանրահավաքում ելույթ է ունեցել Ազատամուտի դպրոցի տնօրեն Լարիսա Հակոբյանը, ով նշել է, որ դասերը չեն կայացել աշակերտների ծնողների կամքով: Ելույթ ունեցողները նշել են համայնքում վախի մթնոլորտի մասին, ասել, որ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով համայնքի 940 բնակիչ է ստորագրել:

Ժորա Մարտիրոսյանը հայտնեց, որ ցուցարարները 2 կողմից փակել են հանրապետական նշանակության ավտոճանապարհը Ազատամուտին կապող ճանապարհը: Նա ճիշտ չի համարում, որ աշակերտներին ներառել են իր հրաժարականի պահանջով հանրահավաքներին:

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը մեզ հայտնեց, որ ինքը գտնվում է Ազատամուտում, փորձում են խնդիրը լուծել օրինական ճանապարհով:

Այս պահին մարզպետի մասնակցությամբ, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Վահե Ղազարյանի ներկայությամբ, բողոքավոր ազատամուտցիները իրենց պահանջներն են ներկայացնում Ժորա Մարտիրոսյանին, ով չի ընդունում հրաժարականի պահանջը: Վեճը անցնում է բավական լարված, բուռն մթնոլորտում: Ոստիկանության սպաները կանխում են, որ վեճը կռվի չվերածվի: Մարզպետ Վ. Ղալումյանը բողոքավոր ազատամուտցիներին հայտնեց, որ նրանք կարող են նախաձեռնել տեղական հանրաքվե:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսնակարը`asparez.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031