Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան «Սպորտի եվրոպական շաբաթ» ծրագրի շրջանակներում Հյուսիսային պողոտայում կազմակերպել են 3×3 ձեւաչափով փողոցային բասկետբոլի մրցաշար, որի ժամանակ թիմերը խաղում են մեկ օղակի վրա: Միջոցառման նպատակը առողջ եւ ակտիվ ապրելակերպը խրախուսելն է:
Մասնակցելու հայտ ներկայացրել է 40, այդ թվում աղջիկների՝ 2 եւ հաշմանդամություն ունեցողների՝ 4 թիմ:
Պայքարը շարունակվելու է ամբողջ օրը՝ մինչեւ ժամը 18:00-ն, որի ավարտին բոլոր թիմերը կազմակերպիչների կողմից կպարգեւատրվեն մասնակցության հավաստագրերով, իսկ հաղթողները՝ մրցանակներով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ