Արմավիրի հանդամասերից մեկում օրեր առաջ 32 ամյա տղամարդու կողմից, նախնական տեղեկություններով, ծեծի արդյունքում մահացած մեկ տարեկան երեխան Արմավիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել արդեն մահացած:
«Մեր բժիշկները նկատել են, որ երեխայի թշի վրա եղել են մատնահետքեր, երեւի խփել են: Մեր հիվանդանոցից անմիջապես տեղափոխել են մարգ, այլ մանրամասներ մեզ հայտնի չեն»,- Aravot.am-ին ասաց բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը:
Մեր հարցին, թե երեխայի մա՞յրն էր հիվանդանոց բերել, մեր զրուցակիցը պատասխանեց՝ ոչ. «Մայրը հղի է, թե ով էր երեխային բերել, անհայտ է»:
Մեր հարցին, թե արդյոք երեխայի հայրը հոգեպես առողջ է, պարոն Խաչատրյանն ասաց՝ իրենց մոտ նա գրանցում չունի, հայրը կամ Գյումրիից կամ Վանաձորից է. «Այստեղ աշխատանքի է եկել, այստեղ չոբան է աշխատում»:
Հիշեցնենք, որ նախօրեին Արմավիրի հանդամասերից մեկում 32-ամյա տղամարդը ծեծել էր իր մեկամյա որդուն, որի հետեւանքով նա մահացել էր եւ ծեծել էր 30-ամյա կնոջը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ