Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծես մենք էինք Հանրապետության հրապարակում ժողովրդին խոստանում կարճ ժամանակահատվածում բյուջեն առնվազն 800 մլն $ -ով ավելացնել. Արմեն Աշոտյան

Սեպտեմբեր 30,2018 21:46

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ քշելուց, Ալիեւի կրթական ցենզը գովալուց եւ ինձ պատասխանելուց զատ այսօր 3 կարեւոր քաղաքական ուղերձով փորձեց նախահարձակ լինել՝ առաջանցիկ տեմպերով իր վրայից գցելով պատասխանատվությունը։

1.Ղարաբաղյան հակամարտության շուրջ օրեր առաջ ձեռքբերված եւ հանրությանը մեծ շուքով որպես մեծագույն դիվանագիտական առաջընթաց հրամցված պայմանավորվածությունների մասով Ալիեւը իրոք կրկին կարող է խաբել։

2. Ազդարարված քաղաքական կոնսուլտացիաներից առաջ սեփական փաստարկների խոցելիությունը նախապես քողարկեց զանգվածային ակցիաների սպառնալիքներով։

3. 2019-պետական բյուջեի նախագիծը, որով մինչ իշխանափոխություն տրված ոչ մի լուրջ խոստում չի իրականանա, պարզվում է, էլի նախորդ իշխանությունների ձեռքի գործն է, կարծես մենք էինք Հանրապետության հրապարակում ժողովրդին խոստանում կարճ ժամանակահատվածում բյուջեն առնվազն 800 մլն $ -ով ավելացնել։

Հաջորդ շաբաթը խորհրդարանական է, այս եւ այլ հարցերի մասին խոսելու առիթը կունենանք։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Alcalde says:

    Բլեֆից և պոպուլիստական հայտարարություններից զատ ավել բան ունակ չեն անել։ Քանի ամիս ա ինչքան մեծ հույսերով ենք սպասում, իսկ մեր կյանքում ոչինչ չի փոխվում։ Շոուի մեջ ոնց որ պահեն մեզ։

  2. Ստացվում է այսպես ‘
    1. Որ մենք ունենք մշտական պատերազմական իրավիճակ և մեզ պետք չէ հզոր Հայաստան:
    2. Մեզ տրված է քաղաքական և տնտեսական դաշտ, որտեղ միայն թալանի սկզբմունքն է գործում:
    3.Ունենք հռետորական ունակություն,որը չունի գործնական լուծում:
    Խնդիրը ունի մեկ լուծում` լծվել երկրի ներքին խնդիրների կարգավորման,կայունացման,զարգացման գործնթացին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930