Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյանի որդին և «Դոն Պիպոյի» հովանավորյալը՝ քաղաքապետի թեկնածուներ

Սեպտեմբեր 30,2018 20:32

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 18.00-ին, ավարտվեց Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Տավուշ մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրություններում ավագանու և համայնքի ղեկավարի թեկնածուների առաջադրման ժամկետը:

Aravot.am-ը ԿԸՀ կայքից տեղեկացավ՝ Արմավիր քաղաքում առաջադրվել է չորս թեկնածու՝ անկուսակցական Ժիրայր Աբրահամյանը, քաղաքապետի ներկայիս ժ/պ ՔՊ-ից Դավիթ Խուդաթյանը, անկուսակցական, ճարտարագետ «ՀԷԾ» ՓԲԸ «Մուսալեռ» մասնաճյուղի կուրսանտների վերլուծական  և էներգիա իրացման բաժնից Օհան Հարությունյանը,անկուսակցական, իրավաբան Սևակ Մինասյանը:

Վաղարշապատ (Էջմիածին) համայնքի ղեկավարի պաշտոնի համար հայտ է ներկայացրել է 11 թեկնածու: Նրանցից 9-ը անկուսակցական են, թեկնածուների շարքում է նաև համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ-ական Դիանա Գասպարյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Սերգեյ Սարգսյանը: Անկուսակցական թեկնածուների շարքում է Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանը: Նա ժամանակին Գրիգորյանների մտերիմն էր, բայց նրան այժմ ուզում է պաշտպանել «Դոն Պիպոյի» թիմը։

Հրազդանի համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է չորս թեկնածու՝ 3 անկուսակցականներ՝ Մանվել Պողոսյան, Լևոն Ստեփանյան, Դավիթ Քոչարյան և Սասուն Միքայելյանի ՔՊ-ական որդին՝ Սևակ Միքայելյանը:

Կապանում ևս համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է 4 թեկնածու. 3-ը անկուսակցականներ են՝ Էդգար Հովհաննիսյան, Արմեն Ղազարյան, Գևորգ Փարսյան և ՔՊ-ական Նարեկ Բաբայանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930