Սեպտեմբերի 30֊ին Երևանում կայացել է «Ռոսատոմ» պետականկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովի հանդիպումը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնական նախագծի՝ Հայկական ԱԷԿ֊ի շահագործման ժամկետը երկարացնելու ընթացքը։
«Պատմականորեն Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է։ Հայ մասնագետների հետ համատեղ Մեծամորում մենք կառուցել ենք ատոմակայան և ավելի քան 30 տարի աջակցում ենք այն շահագործելուն։ Այսօր մեր փոխգործակցության հիմքն է Հայաստանի ռազմավարական օբյեկտի՝ Հայկական ԱԷԿ֊ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացումը։ Հասկանալով երկրի համար ատոմակայանի կարևոր դերը, «Ռոսատոմ» պետական կորպորացիան նախագծին առաջնային նշանակություն է տալիս և ներդնում իր կիրառական ամբողջ փորձը։ Աննախադեպ կարճ ժամկետներում «Ռոսատոմ»֊ն իրականացնում է ատոմային էներգաբլոկի լայնածավալ արդիականացում», ֊ հայտարարել է Ալեքսեյ Լիխաչյովը։
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Հայաստանի ատոմային ոլորտի համար կադրերի պատրաստման , ինչպես նաև հումանիտար ոլորտներում համագործակցության հարցեր, պայմանավորվել են ուժեղացնել փոխգործակցությունը Հայաստանի Հանրապետությունում ատոմային էներգետիկայի հանրայնացման և հանրային հանդուրժողականության ձևավորման հարցերում։
«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիանգլոբալ տեխնոլոգիական առաջատարներից է։ «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություններ և կազմակերպություններ, այդ թվում Ռուսաստանի ատոմային ոլորտի բոլոր քաղաքացիական ընկերություններ, գիտահետազոտական կենտրոններ և աշխարհի միակ ատոմային նավատորմը:
Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ֊ի
2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը : «Ռոսատոմ» ընկերությունը իրականացնում է նաև ատոմային կայանի համար վառելիքի մատակարարարումը։ Երկկողմ համագործակցության կարևոր ուղղություններից են առողջապահական և կրթական համատեղ նախագծերի իրականացումը և ատոմային ոլորտի համար կադրերի պատրաստումը։
Մամուլի հաղորդագրություն