Այսօրվանից Վանաձոր-Գյումրի ճանապարհին, Գյումրի քաղաքի մուտքի մոտ անցորդներին կդիմավորի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քանդակը: Քանդակում պատկերված է վարչապետն՝ իր հայտնի ուսապարկով ու գլխարկով, երբ Գյումրի քաղաքից անում էր իր «առաջին քայլը»: Հեղինակը հարցազրույցներ տալ չի սիրում: Աղջիկը՝ Անուշիկ Դավթյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հայրը «Իմ քայլը» քանդակի վրա աշխատել է «Իմ քայլը» արշավի սկզբից: Սկզբում եղել է քանդակի փոքր տարբերակը, որից հետո ստեղծել է այս արձանը:
Հեղինակը քանդակի վրա աշխատել է «Իմ քայլը» արշավի սկզբից. «Փոքրիկ արձանը հայրս որոշել էր փոխանցել Նիկոլ Փաշինյանին, բայց չստացվեց: Իսկ այս արձանի միջոցով ինքը որոշել է անել իր քայլը, որ իմանա, որ ինքն էլ ինչ-որ բան արել է հեղափոխության համար: Արձանը հայրս պատրաստեց, տեղադրեց Գյումրիում, քանի որ այդ ամբողջ գործընթացը սկսվել է հենց Գյումրի քաղաքից: Եվ որպեսզի մարդիկ հիշեն, միշտ տեսնեն եւ հեղափոխության ոգին պահպանվի: Բացի այդ հայրս գիտեր, որ այս արձանից մարդիկ շատ կուրախանան: Սա նաեւ նվեր էր Գյումրիին»:
Քանդակի ստեղծման գաղափարը հեղինակինն է: 2 մետր 20 սմ բարձրությամբ քանդակը ստեղծվել է Արմեն Դավթյանի սեփական միջոցներով:
Լուսանկարները՝ Անուշիկ Դավթյանի
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Չգիտես ինչու, Ապարանցիների անունը ելած է – այդ իւրայատուկ կատակներում – …