Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա թողել է կիրթ մարդու տպավորություն:
Լրագրողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ վստա՞հ է, որ Ալիևը կպահպանի պայմանավորվածությունները, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իհարկե, վստահ չեմ. խնդիրն այն է, որ նույնիսկ այդ պարագայում ես շատ կարևոր եմ համարում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախ կարևոր է կոնտակտը, որը պայմանավորվել ենք հաստատել, և մենք նաև վաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին պաշտոնապես կտեղեկացնենք այդ մասին, որ պայմանավորվածություն ձեռք բերեցինք»:
Դառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ճիշտ կլինի, որ այցը լինի մյուս տարվա սկզբին, որ փաստաթղթերի ստորագրման բազա ունենանք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ