ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարմացավ, երբ լրագրողները նրան տեղեկացրին, թե արգելված է Ծիծեռնակաբերդի տարածքում հեծանիվ քշելը: Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեծանիվով գնաց աշխատանքի:
Լրագրողները ՀՀ վարչապետին հիշեցրին, թե մի քաղաքացի հայտարարել էր, որ իրեն արգելել են այդ տարածքում հեծանիվ վարել, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Հիմա արգելում եմ արգելողին, որ արգելի»:
Այնուհետև կոչ արեց բոլորին գնալ ու հեծանիվ գնել:
Հարցին՝ Երևանի փողոցները հարմա՞ր են հեծանիվ վարելու համար, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Առավոտյան, երբ գալիս էի, մի տեղ դիտահորի հատվածը փոս էր, և հեռախոսը ընկավ դրա պատճառով: Դա անուշադրության խնդիր էր կարծում եմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ