Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր կայացած արտահերթ նիստում ամփոփել է Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների արդյունքները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմել է արձանագրություն` Երևանի ավագանու արտահերթ ընտրության քվեարկության արդյունքների վերաբերյալ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում, համաձայն որի ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ՝ Երևանի ավագանին ընտրվել է, և մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝
1) Իմ քայլը կուսակցությունների դաշինք՝ 57 մանդատ
2) «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 5 մանդատ
3) Լույս կուսակցությունների դաշինք՝ 3 մանդատ:
ԿԸՀ հաղորդագրություն