«Աստված Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին թող ևս 25 տարի առողջություն տա, որ շարունակեն ինձ դատի տալ»,- հիշեցմանը՝ Ռոբերտ Քոչարյանն իրեն դատի է տվել, լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, թե դա իր համար սովորական երևույթ է և հավելեց. «Արդեն 25 տարի Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ինձ դատի են տալիս, ևս մի քսանհինգ տարի Աստված նրանց առողջություն տա, որ շարունակեն»:
Հարցին՝ ինչո՞ւ է դա անում Ռոբերտ Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ինչո՞ւ, նախկինում ինչո՞ւ էին տալիս: Դուք չգիտե՞ք»: Դիտարկմանն ի պատասխան՝ փաստորեն իր դեմ քաղաքական ճնշումները շարունակվում են, ՀՀ վարչապետը ծիծաղեց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ