Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի մարզպետը ներկայացրել է Նոր Կյանք համայնքի մանկապարտեզի նախկին տնօրենի կատարած չարաշահումների ու պետությանը պատճառված վնասների վերաբերյալ Արարատի մարզի դատախազի միջնորդագիրը

Սեպտեմբեր 30,2018 13:09

Սեպտեմբերի 28-ին վարել եմ Արարատի մարզպետարանում կայացած մարզխորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել երեք զեկույց:

Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Վանիկ Սանոյանը տեղեկություններ է ներկայացրել բերքահավաքի ընթացքի և մթերումների, մարզպետարանի և գյուղատնտեսության ոլորտը սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացված խորհրդատվական և բացատրական աշխատանքների, ներդրումները խթանելու նպատակով այս տարի ցածր տոկոսադրույքներով վարկեր ստանալու համար մարզում կազմակերպված դասընթացների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել մարզի 11 համայնքներում համաֆինանսավորման սկզբունքով իրականացվելիք ոռոգման համակարգի ներտնտեսային ցանցերի եվրակառուցման ծրագրերին:

Մարզխորհրդի օրակարգի համաձայն՝ երկրորդ զեկույցն է ներկայացրել Ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը և համառոտ ներկայացրել համայնքների բյուջեների 8 ամիսների կատարողականը:

Ցածր ցուցանիշներ ապահոված համայնքի ղեկավարներին հորդորել եմ աշխատանքներ տանել իրավիճակը շտկելու համար, համայնքների բնակիչներին իրազեկել՝ հարկերից խուսափողներ չպետք է լինեն,կուտակված պարտքերը պետք է մարվեն հնարավորինս շուտ, քանզի բոլորը հավասար են օրենքի առաջ:

Նիստի օրակարգային վերջին հարցի՝ պետական ֆինանսավորմամբ մարզի համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի մասին զեկուցել է Ճարտարապետաշինարարական բաժնի պետ Սարգիս Բարսեղյանը՝ հանգամանալից անդրադառնալով այս ոլորտում 2018թ. հրատապ լուծում պահանջող ծրագրերին:

Ի դեպ, մարզխորհրդի հերթական նիստի ընթացքում ներկայացրել եմ Նոր Կյանք համայնքի մանկապարտեզի նախկին տնօրենի կատարած չարաշահումների ու պետությանը պատճառված վնասների վերաբերյալ Արարատի մարզի դատախազի միջնորդագիրը և համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրել դրանում նշված անօրինականությունների ու իրավախախտումների վերաբերյալ՝ հավելելով, որ հետագայում, միանշանակ, յուրաքանչյուր ոք պետք է զերծ մնա նման գործելաոճից ու անօրինական քայլերից, իրականացնի բյուջեի արդյունավետ և բաց կառավարում:

Նիստի ավարտին խոսելով համայնքների ղեկավարների աշխատանքային բացթողումներից և չարաշահումներից` նրանց առաջարկել եմ վերլուծություններ անել, ձեռնարկել կոնկրետ քայլեր ու գործողություններ, որոնք ուղղված կլինեն բնակիչների վստահության քվեն վերադարձնելուն: Միաժամանակ շեշտել եմ, որ համայնքի բյուջեն համայնքի սեփականությունն է, ցանկացած ծախս պետք է լինի արդարացված, համայնքի ղեկավարի աշխատանքը՝ ի շահ համայնքի ու բնակչի:

Ավարտելով խոսքս՝ նշել եմ, որ հարկավոր է 2019 թվականի համայնքային բյուջեները կազմել այնպես, որ կառավարության կողմից համաֆինանսավորվող ծրագրերին մասնակցելու հնարավորություն ստեղծվի և մասնագիտական խորհրդատվության ուղղությամբ մարզպետարանի աջակցությունն առաջարկել:

Գարիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Արարատի մարզպետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930