ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր «Ամերիա» բանկում Բիզնես կենտրոնի բացման արարողությանը Կառավարության շենքից գնաց հեծանվով: Ուղիղ եթերում նա նշեց, որ հեծանիվը բավականին հարմար փոխադրամիջոց է:
Ճանապարհին տեսնելով, որ ինչ-որ խցանում է, սկզբում վարչապետը կարծեց, թե դա իր պատճառով է, սակայն տեղեկանալով, որ Երեւանի 2800-ամյակին նվիրված Գունազարդ վազքի միջոցառում է անցկացվում, ողջունեց գաղափարն ու վազքի մասնակիցներին եւ ինքն էլ հատեց եզրագիծը, որից հետո հեծանվով ուղեւորվեց դեպի «Ամերիա» բանկ:
Ի դեպ, նա խնդրում էր գունազարդ վազքի մասնակիցներին, որ իր վրա ներկ չշփեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Այ քեզ Վարչապետ, այ քեզ Մեծ, այ քեզ Հզոր ՄԱՐԴ: Հայ ժողովուրդը արժանի էր նման Ղեկավարի:
Շնորհակալ ենք Աստծուն, որ տեսանք: