Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանիվով ժամանեց «Կամար» բիզնեսի կենտրոնի հանդիսավոր ներկայացմանը:
Միջոցառմանը մասնակցում են նաև ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, «Ամերիա» խմբի խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը և այլք:
Մինչ բիզնեսի կենտրոն մուտք գործելը Շահումյան հրապարակում ընթացող մեկ այլ միջոցառման մասնակից երիտասարդները գոչեցին վարչապետին՝ մեզ հետ կնկարվե՞ք: Վարչապետը պատասխանեց. «Ստեղ եք չէ՞, դուրս գամ նկարվենք, միջոցառումը չընդհատենք»:
Լրագրողների հարցին՝ կիրակի օրով է՞լ է որոշել աշխատել, վարչապետը պատասխանեց՝ սենց հաճելի միջոցառումների համար՝ այո:
Հարցին՝ ինչպե՞ս է անցնում հեծանվաերթը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ միջոցառումից հետո կպատասխանի բոլոր հարցերին. չի ցանկանում փչացնել միջոցառումը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ