Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելք» դաշինքի երկու գործիչները կրում են հայկական արտադրության ժամացույցներ

Սեպտեմբեր 30,2018 11:24

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հաղորդել էր. «Փաստորեն երկար ժամանակ քննարկվում է, թե իբր ես 50 հազար դոլարանոց ժամացույց եմ կրում (այսպիսի գին վերագրվել է մասնավորապես աջ կողմի ժամացույցիս), իսկ ես տեղյակ չեմ։

Ուրեմն, հայկական արտարդրության այս ժամացույցները Երեւանի AWI խանութում վաճառվում են 76 հազար (ձախ կողմինը) և 105 հազար (աջ կողմինը) դրամներով:

Մեզ մի քիչ էլ զեղչով են վաճառել: Այս ժամացույցները գնել ենք իմ այն խոստման շրջանակում, որ պիտի կրեմ միայն հայկական արտադրության հագուստ, կոշիկ, ժամացույց:

Գրառմանս իմաստը նաեւ հայկական արտադրանքը քարոզելն ու արտադրողին, ներդրողին քաջալերելն է:

Հայաստանը պիտի դարձնենք արդյունաբերական երկիր:)»:

 

Այս գրառումից հետո «Ելք» դաշինքի մեկ այլ գործիչ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ է հաղորդել. «Միանալով վարչապետի տեղական արտադրողին աջակցելու կոչին տեղեկացնեմ, որ 2012 թվականից ոսկեգույնն եմ կապում, իսկ մյուսը 2017 թվականից։ Շատ որակով են և գեղեցիկ տեսք ունեն։ Այսպիսով՝ աջակցենք մեր արտադրողներին:
P. S. Եթե չեմ սխալվում ոսկեգույնը 110.000 դրամ էր, իսկ արծաթագույնը 90.000 դրամ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930