Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքի գնաց հեծանիվով

Սեպտեմբեր 30,2018 09:41

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան աշխատանքի է գնացել հեծանիվով: Նա քիչ առաջ ուղիղ եթերով հայտնեց, որ հեծանիվով աշխատանքի գնալով փորձում է առողջ ապրելակերպի քարոզչության մեջ իր ներդրումն անել: Նա ասաց նաեւ, որ հեծանիվը նվեր է ստացել օգոստոսի 17-ին անծանոթ հայրենակցից:

«Կիրակի առավոտյան համարյա փողոցներում ավտոմեքենա չկա ու շատ հարմար է հեծանիվ վարելու համար, շնորհակալ եմ հեծանիվ նվիրելու համար, որովհետեւ շատ օգտակար նվեր է»,- ասաց վարչապետը:

Աշխատանքի գնալու ողջ ճանապարհին վարչապետը ուղիղ եթերի սարքը՝ փակցրած հեծանիվին, ներկայացնում էր ճանապարհը, բարեւում քաղաքացիներին, որոնք նրան ողջունում էին մեքենաների ազդանշաններով:

«Դժվարությունն այն է, որ պետք է այնպես վարել, որ հեռախոսը չընկնի…վատ ճամփորդություն չէր, բայց կարճ էր, ուրախ օր եմ մաղթում ձեզ, կոչ եմ անում առողջ ապրելակերպով ապրել, թողնել ծխելը, որպես մարդ, որը երկար տարիներ ծխել է, բայց 2004 թվականից այս կողմ մի գլանակ նույնիսկ չի ծխել»,- ասաց վարչապետը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութին հավելել է. «Տեսեք է՜, սաղավարտս մոռացել եմ տանը: Ներողություն եմ խնդրում այս կոպիտ սխալի համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Հրաշա՜լի է: Ո՜վ կը պատկերացնէր, որ մի օր … :
    Նա հաճելիօրէն զարմացնում է մեզ 🙂

    Այսպիսի վարչապետին, որը նոյնութեամբ քո կենցաղով է ապրում (հեծանիւ, սպորտ, առողջ ապրելակերպ), հնարաւոր չէ չաջակցել: Եւ վերջապէս չծխելու կոչ: Հայաստանի բոլոր չարիքները միասին վերցրած երեւի 1%-ն էլ չեն կազմում այն վնասի, որ հասցնում է մեզ ծխելը: Եւ ահա վարչապետը կոչ է անում չծխել: Յուզիչ է,,

    Յ.Գ.1. Իսկ հեծանիւից յետոյ լոգանքը (ցնցուղը) ուղիղ եթեր չի լինելո՞ւ 🙂

    Յ.Գ.2. Մարզասրահում մարզուելը փորձէք չընդհատել, նոյնիսկ եթէ գործուղման էք: Մկանները դա չեն սիրում: Սովորաբար լաւ հիւրանոցներում մարզասրահներ կան: Թէկուզ կարճ մարզուէք (կէս ժամ – մէկ ժամ), բայց աշխատէք մէկ շաբաթ դադար չտալ 🙂

    Հաճելի կիրակի բոլորիդ,,

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930