Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին երկրում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի պատճառած մարդկային զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին Սուլավեսի կղզու Պալու քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի պատճառած հարյուրավոր մարդկային զոհերի, վիրավորների և մեծ ավերածությունների կապակցությամբ:
Կիսելով Ձեր և Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդի վիշտը՝ մաղթում եմ զոհվածների հարազատներին տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»։
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն