Այսօր`սեպտեմբերի 29-ին, ժամը 12-ի սահմաններում Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելում այրվել է ռուսական պետհամարանիշերով «ՄԱՆ» մակնիշի բեռնատար, որի մեջ եղել են հեռուստացույցեր: Ղեկին գտնվող Բելառուսի քաղաքացի Իվան Բատկովը բեռնատարով թունել մտնելով, տեսնելով, որ ավտոմեքենայի լույսերը մարում են , կանգնեցրել է մեքենան, միացրել բեռնատարի վթարային լուսաթարթիչները: Նա նկատել է շարժիչի տակ բոց, փորձել ավտոմեքենայում գտնվող 4 կրակմարիչներով մարել կրակը, բայց չի ստացվել:
Բեռնատարը եւ բեռն ամբողջովին այրվել են; Լսվել է 4-5 պայթյուն, պայթել են բեռնատարի արգելակման համակարգի բալոնները:
Դեպքի վայրում աշխատել են արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանման աշխատողներ: Ճանապարհային ոստիկանները 2 կողմից փակել են թունել տանող ճանապարհը, երթեւեկը կատարվել ու այժմ կատարվում է շրջանցիկ`Սեմյոնովկա գյուղով ձգվող ճանապարհով: Մեր տեղեկություններով`մեկ, մեկուկես ժամից թունելով երթեւեկը կվերսկսվի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ