«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի՝ տարբեր ժամանակներում քաղաքական-հասարակական կազմակերպություններին կամ շարժումներին մասնակցած հյուրերը շատ էին:
ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանին Aravot.an-ը հարցրեց, թե ՀՀՇ անդամներից այս նոր կուսակցությանը անդամագրված կամ համակրող մարդկանց ճանաչո՞ւմ է: Ի պատասխան նա ասաց. «Ես հիմա ՀՀՇ-ից մի հոգու եմ ճանաչում՝ այդ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանին: Եթե մեկ ուրիշի անունն էլ հուշեք, դա կլինի երկրորդը: Հիշում եմ՝ տարիներ առաջ, երբ ՀՀՇ նախագահը Բաբկեն Արարքցյանն էր, Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ից հրաժարվեց եւ հայտարարեց, թե ՀՀՇ-ն դարձել է «գեղի կլուբ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ