«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարին հրավիրված հյուրերից ՀՀ ԳԽ առաջին գումարման պատգամավոր , «Սասնա Ծռերի» 1916 թ, համակարգող խորհրդի նախաձեռնող Ալբերտ Բաղդասարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ողջունում եմ: Հույս ունեմ, որ «Սասնա Ծռերը» կլինի վերջին շրջանում ռեալ ազդեցություն ունեցող երկրորդ ուժը:
Սակայն, կախված նոր կառավարության գործունեությունից, հաջողություններից եւ սխալներից, կախված «Սասնա Ծռերի» քաղաքական դիրքորոշումներից, ամեն բան կարող է հանգեցնել նրան, որ նույնիսկ առաջին տեղը վիճարկելու խնդիր առաջանա: Դատելով մեր 30 տարի առաջվա շարժման պատմությունից՝ դա կարող է շատ կարճ ժամանակում պարզվել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ