Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հաքերները հասանելիություն են ստացել Facebook-ի մոտ 50 մլն օգտահաշիվների

Սեպտեմբեր 29,2018 16:21

Facebook ընկերությունը հայտարարել է, որ հաքերներն իմացել են սոցցանցի խոցելիության մասին և կարողացել են հասանելիություն ստանալ մոտ 50 մլն օգտահաշիվների:

Ընկերությունից հայտարարել են, որ տեղյակ չեն՝ ով է կանգնած դրա ետևում: Ընկերությունը խոցելիությունը հայտնաբերել է երեքշաբթի և դիմել են ոստիկանություն: Հաքերային հարձակման զոհ դարձած օգտատերերին ուրբաթ առաջարկվել է դարձյալ մուտքագրել գաղտնաբառը, սակայն ընկերությունից պնդում են, որ առայժմ գաղտնաբառը փոխելու կարիք չկա:

Ընկերությունից սակայն չեն հայտնել, թե որ երկրներից են այդ 50 մլն օգտատերերը: Հայտնի է միայն, որ ընկերությունը կատարվածի մասին տեղյակ է պահել Իռլանդիայի կարգավորող մարմիններին: Facebook-ի եվրոպական կենտրոնական գրասենյակը գտնվում է Դուբլինում:

Facebook-ի անվտանգության բաժնի ղեկավար Գայ Ռոզենը հայտարարել է, որ այս պահին խնդիրը հարթվել է:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Լաւ բառ ունենք Hacker-ի համար՝ ՑԱՆՑԱՀԷՆ 😊

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930