Ադրբեջանը կոչ է անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի նա սկսի ղարաբաղյան կարգավորումը՝ համաձայն ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի: Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ ամբիոնից հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը հզոր ազդակ ուղարկել և ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի նա լիարժեք կերպով հետևի միջազգային իրավունքին և անհապաղ սկսի իրականացնել ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևերը, որոնք ընդունվել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ»,- հայտարարել է Մամեդյարովը:
Նա հավելել է, որ «Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է հասկանա, որ իր խոստումները՝ հայ ժողովրդին դարձնել տնտեսապես զարգացած և բարգավաճող պետություն, անհնար է առանց խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների և իրենց հարևանների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու»:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի կարծիքով՝ «եթե Հայաստանի նոր ղեկավարությունն իրեն անվանում է ժողովրդավարություն, ապա պետք է գործի համապատասխան օրենքի գերակայության և ժողովրդավարական արժեքների»:
«Ադրբեջանն անկեղծորեն ենթադրում է, որ խաղաղությանը, կայունությանը և փոխշահավետ տարածաշրջանային համագործակցությանն այլընտրանք չկա, և ինքը հակամարտության շուտափույթ քաղաքական կարգավորման ամենաշահագրգիռ կողմն է»,- ասել է նախարարը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ