ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համագումարին օրակարգային հարցերը վերաբերում էին Արցախի ժուռնալիստների միության կանոնադրության մեջ լրացումներ կատարելուն, վարչության կատարած աշխատանքի և վերստուգիչ հանձնաժողովի նախագահի հաշվետվություններին, վարչության նախագահի, անդամների և վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններին:
Բացման խոսքում անցած 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես է եկել միության նախագահ Կիմ Գաբրիելյանը:
Նա մասնավորապես նշել է, որ հաջողվել է կազմակերպության համար ձեռք բերել գրասենյակ՝ հարմարավետ դահլիճով, որտեղ պարբերաբար կազմակերպվում են տարաբնույթ թեմաներով քննարկումներ, շնորհանդեսներ:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում