ԴԻՄՈՒՄ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին՝ իրազեկելով հետևյալի վերաբերյալ. «2018թ. սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել «Փոքր հիդրոէլեկտրակայանների ներկայիս հիմնախնդիրները ԵՎ մարտահրավերները» խորագրով «Փոքր հիդրոԷՆԵՐԳԻԱ արտադրողների Համընդհանուր Համագումար»-ը, որը նախաձեռնել և կազմակերպել են «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ն (այսուհետ՝ Ասոցիացիա) և «Փոքր ՀԷԿ-երի միություն» ԻԱՄ-ը (այսուհետ՝ հէկ-երի միություն): Հանդիպմանը ներկա էին 100 ավել փոքր հիդրոէլեկտրակայանների տնօրեններ, ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և ՀՀ բնապահպանության նախարարության բաժնի պետեր, բնապահպաններ, հիդրոլոգներ, էկոհամակարգերի մասնագետներ, նախագծող կազմակերպությունների ղեկավարներ և այլ ներկայացուցիչներ:
Համագումարին բարձրաձայնվեցին և ակտիվ քննարկվեցին ոլորտում առանցքային խնդիրները, մասնավորապես՝ էկոլոգիական թողքերի որոշումների, մեթոդաբանությունների և մոտեցումների վերաբերյալ հիմնահարցերը, ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման իրավանորմատիվային հիմնավորումներն ու օրինաչափությունների համապատասխանելիությունների աստիճանը, ջրային ոլորտում առկա այլ հիմնախնդիրներ: Հատուկ նշանակություն տրվեց ծառացած հիմնախնդիրների լուծման համատեքստում ակտիվացնել փոխհամագործակցությունը պետության և փոքր հիդրոէներգետիկա արտադրողների՝ իբրև ներդրող և հայրենական արտադրանք տվող տնտեսվարողների միջև: Հնչեցին կարծիքներ և առաջարկություններ: Արդյունքում՝ Համագումարը կայացրեց որոշում:
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՓՈՔՐ ՀԻԴՈՐԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ «ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ»-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Այսօր փոքրհիդրոէլենգետիկան, ապահովելով Հայաստանում ընդհանուր էլեկտրաէներգետիկայի սպառման մոտ 20%-ը, է էներգետիկ անկախության իր նշանակությամբ թվով երկրորդ երաշխավորն է: Միաժամանակ հանրապետության բոլոր արտադրողների շրջանում միջինից ցածր գնով էներգիա արտադրող ՓՀԷԿ-երը հանդիսանում են երկրում էլեկտրաէներգիայի մանրածախ գների աճը զսպող գործոն: Միաժամանակ ՓՀԷԿ-երը, ապահովելով երկրում թվով մոտ 4500 աշխատատեղ, հանդիսանում են ակտիվ սոցիալական հիմնախնդիրներ լուծող տնտեսվարողներ: Միայն 2018թ. հունվարի 1-ի դրությամբ էլեկտրաէներգիա են արտադրել 184 փոքր ՀԷԿ-եր, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմում է մոտ 353 ՄՎտ: 2017թ. էլեկտրաէներգիայի արտադրությունը փոքր ՀԷԿ-երի կողմից կազմել է շուրջ 862 մլն. կՎտ/ժ կամ618.720.000 դրամ: Եվ չնայած այդ ամենին, այսօր Հայաստանում ՓՀԷԿ-երի գործունեությունը ոչ միայն թերագնահատված է, այլ նաև վտանգված, ինչն օրեցօր դառնում է խիստ մտահոգիչ:
- Ներկայիս Հայաստանում գործող ջրօգտագործման թույլտվությունների համակարգը չի համապատասխանում փոքր էներգետիկայի զարգացման շահերին, այն հակասում է ինչպես փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, այնպես էլ գետերի էկոլոգիայի ապահովմանը և պահպանմանը: Միևնույն ժամանակ ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման մեթոդիկան և ժամկետները խիստ հակասում են պետության կողմից տրվող երաշխիքներին՝ 15 տարի ժամկետով տրվող կայանների համար էլեկտրաէներգիայի երաշխավորված արտադրության դիմաց:
- Կայանների կողմից ջրի օգտագործման գնահատման մեթոդաբանությունը չի հանդիսանում օրինակելի և չի կարող հիմք հանդիսանալ որևէ տեսակի իրավական գործողություն իրականացնելու համար:
- ՀՀ 2011թ.-ի հունիսի 30-ի N927-Ն որոշումը փոփոխության ենթարկելու և ավելի մեծ չափաքանակ սահմանելու մասին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից նախաձեռնված և արդեն ընդունված 25 հունվարի 2018 թվականի N 57-Ն Կառավարության որոշումը և դրանով սահմանված էկոլոգիական թողքի նոր մեթոդաբանությունը չի համապատասխանում ՀՀ շահերին, դրա կիրառումը կհանգեցնի մեր երկրի համար աղետալի հետևանքների:
Ելնելով վերոնշյալից՝ Համագումարը՝
- առաջարկում է դիմել ՀՀ կառավարությանը ներդրողների հետ համատեղ սկսել ՓՀԷԿ-երին ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նոր մեթոդաբանության շուրջ աշխատանքների իրականացման ուղղությամբ՝ միտված նախկինում կոռումպացված սխեմաներից ձերբազատմանը և որակապես նոր համակարգի ներդրմանը,
- առաջարկում է ՓՀԷԿ-երի ներքին բիևների ջրառի հանգույցներում տեղադրել ջրաչափեր, որոնք կվերահսկեն գետի էկոլոգիական թողքերը,
- արձանագրում է, որ գոյություն ունեն մի շարք կայաններ, որոնք ինչպես տեխնիկապես, այնպես էլ էկոլոգիապես չեն համապատասխանում ՓՀԷԿ-երի համար հաստատված ընդհանուր պահանջներին, ինչի համար Համագումարն առաջարկում է ներգրավել իր մասնագետներին ս.թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարության կողմից ստեղծված աշխատախմբի մեջ՝ վերոնշյալ խնդիրների լուծման և համապատասխան նախագծերի իրականացման համար,
- պատրաստակամությունն է հայտնում լիովին աջակցել ՀՀ կառավարությանը վերականգնվող էներգետիկայի հետ կապված բոլոր հարցերում, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության շահերին»:
ՀՀ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ