Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք համոզվեցինք, որ մեր երկրում գրեթե ոչ մի ինստիտուտ չի կայացել․«Հրապարակ»

Սեպտեմբեր 29,2018 12:07
Hexapoxutyun

Օրինակ, մենք համոզվեցինք, որ մեր երկրում գրեթե ոչ մի ինստիտուտ չի կայացել․ ո՛չ քաղաքական կուսակցություններն ու խորհրդարանն են կայացած, ո՛չ տեղական ինքնակառավարման մարմինները, ո՛չ դատական համակարգն ու քննչական մարմինները, ո՛չ հասարակական ու քաղաքացիական սեկտորը, ո՛չ դիվանագիտական կառույցներն ու պետական կառավարումը։ Որտեղ մատդ դնում ես, պարզվում է՝ տակը փուչ է։ Որ կառույցին ձեռք են տալիս, պարզվում է՝ ոչ նորմալ մասնագետներ կան, ո՛չ համակարգերն ու մեխանիզմներն են գործում, ո՛չ էլ անգամ տարրական ինքնապաշտպանական բնազդ ունեն, որ քանդման պրոցեսի դեմ պայքարեն։

Ազգային ժողովը՝ երկրի գլխավոր քաղաքական մարմինը, պարզվեց, անդեմ ու անողնաշար, ամորֆ զանգվածից է կազմված։ Սահմանադրական դատարանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Բարձրագույն դատական խորհուրդը, Հանրային խորհուրդը, արհմիությունները, բուհերը՝ իրենց կառավարման խորհուրդներով, Գիտությունների ակադեմիան՝ իր բազում ինստիտուտներով, նախագահի աշխատակազմը, Քաղծառայության խորհուրդը, ստեղծագործական միությունները եւ շատ այլ կառույցներ հեղափոխությունից հետո հայտնվեցին կաթվածահար, շփոթահար վիճակում՝ իրենց անելիքը չգիտեն, բացարձակ անորոշության մեջ են։

Եվ այնքան հողը խախուտ է ոտքերի տակ, որ միայն մի բան են այս ընթացքում փորձում անել՝ հանդիպել Նիկոլին, տեղեկանալ, թե ինչ է սպասվում իրենց, շահել բարյացակամությունը։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930