Խնդիրն, իհարկե, Բագրատյանի անձը չէ, ոչ էլ նրա տնտեսագիտական հանճարը գնահատել–չգնահատելը: Բագրատյանն, ինչպես իր ժամանակի շատ այլ գործիչներ, բավականին ոչ միանշանակ կերպար է: Գուցե շատ հարցերում նա սխալվել է կամ սխալվում է հիմա, բայց Բագրատյանը թե՛ իր տնտեսական քաղաքականությունը իրականացնելիս, թե՛ հիմա, երբ քննադատում է իշխանությանը, թե՛ նախկինում, երբ կրկին քննադատում էր իշխանություններին, դա անում էր ոչ թե հատվածական, ոչ թե այս րոպեական ու էմոցիոնալ, այլ բացառապես կոնցեպտուալ հիմքերով: Այսքանով հանդերձ, նոր իշխանությունները որևէ պարտավորություն չունեն ականջալուր լինել Բագրատյանին կամ ավելին՝ պատասխանել նրա զանգերին: Բայց սա այն դեպքում, երբ իրենք կունենան տնտեսական կոնկրետ մոդել, քաղաքականություն, հայեցակարգ, գոնե թեզեր: Քանի դեռ այդ ամենը չկա, իսկ այդ ամենի փոխարեն կան «կոռուպցիան արմատախիլ անենք, ամեն ինչ կկարգավորվի», «թալանածը հետ ենք բերելու» և նմանատիպ այլ բովանդակությամբ կենացներ, Բագրատյանի կամ ցանկացած այլ մեկի՝ Պողոսյանի, Պետրոսյանի քննադատությունները լինելու են տեղին:
Այն, որ կոռուպցիայի դեմ պայքար ասելով Հայաստանում սկսել են հասկանալ առանձին վերցրած կոռուպցիոներների դեմ առանձին առիթներով աղմկահարույց գործերը, Բագրատյանը չէ, որ պետք է բացահայտած լիներ: Դա պարզ է ամենքին:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում