Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս եղբայրների գործով հարազատները որոշել են փակել ճանապարհն ու երկաթգիծը

Սեպտեմբեր 29,2018 11:48

Հենզել Առաքելյանն երկու օր առաջ փորձել է ինքնասպան լինել: Նա, Ռուդիկ Հովհաննիսյանը, Հովհաննես Հովհաննիսյանն ու Արամ Առաքելյանը մեղադրվել են մի աղջկա առեւանգման գործով:

Դռնփակ դատական գործընթացը, որը նախ տեղի է ունեցել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, և ավարտվել անցյալ տարվա հոկտեմբերի 31-ին, չի խոչընդոտվել չորս եղբայրների կողմից, որոնց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չբացակայելու մասին: Նրանք դատապարտվել են մինչեւ չորս տարի ժամկետով ազատազրկման:

Սեպտեմբերի 19-ին վճռաբեկ դատարանի քրեական պալատը դարձյալ դռնփակ ընթացակարգով ավարտված նիստով որոշել է նրանց խափանման միջոցը փոխել, կալանավորել չորսին:

Առաքելյանները որոշել են այսօր փակել Ջրառատ գյուղի ճանապարհը, եւ այնտեղով անցնող երկաթգիծը, իրականացնել բողոքի տարբեր ակցիաներ: 29-ամյա Հենզել Առաքելյանի հարազատներից մեկն «Առավոտին» ասաց, որ նա տառապում է հոգեկան հիվանդությամբ եւ արգելափակելը նրան ծանր վիճակի կարող է ունի երկու մանկահասակ երեխա, Հովիկը`մեկ անչափահաս երեխա, խնամքին է հիվանդ հաշմանդամ մայրը, իսկ ինքը տառապում է շաքարային դիաբետով, Արամ Առաքելյանի կինը հղի է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Չորս եղբայրների գործով հարազատները ????????????????????????????

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930