Հաշվարկներ կա՞ն, թե նոր Ընտրական օրենսգրքի պարագայում ընտրացուցակները քանի տոկոսով «կմաքրվեն»՝ հարցրինք վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանին։
Դանիել Իոաննիսյանը պատասխանեց, որ վերջնական որոշում չկա, թե ինչ չափորոշիչներով պետք է մաքրել ցուցակները․ «Մենք, այո, ուսումնասիրություններ արել ենք, բայց միանգամից 1/3-ին հանելը ճիշտ չի լինի, որովհետեւ շատ մարդիկ իրականում երկրում են, բայց վավեր չեն նրանց անձնագրերը, եւ ընտրության օրը կարող են հայտնվել ու ասել, որ երկրում ենք։
Հետեւաբար, մենք պետք է ընտրենք, թե ինչ հաշվարկով ենք առաջնորդվելու՝ ցուցակներից հանել մարդկանց, որոնց անձնագրի վավերականությունը երկո՞ւ տարի առաջ է չեղարկվել, մե՞կ, թե՞ հինգ։ Եթե մեկ տարվա կտրվածքով, ապա խոսքը մոտ 200 մարդու մասին է, եթե հինգ տարվա, ապա՝ 90-100 հազար մարդու մասին»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում