Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՀ Վեհաժողովի լուսանկարում Հայաստանի նախորդ համակարգը ենթագիտակցորեն տեսել է իր մեկուսացումը, և աղմուկը այդ կապակցությամբ է. «Ժամանակ»

Սեպտեմբեր 29,2018 11:11

Ինչ է կատարվել իրականում, անշուշտ, բավականին բարդ է հասկանալ: Ըստ ամենայնի, իրավիճակը համարժեք է բաժակը կիսով չափ լիքը կամ կիսով չափ դատարկ լինելուն՝ նայած, թե ով ինչպես է հակված ներկայացնել լուսանկարն ու իրավիճակը ընդհանրապես: Մի բան պարզ է, որ անշուշտ, Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները Եվրասիական տարածության համար օտար են, չեն տեղավորվում էլիտաների ընկալումների և արժեքային համակարգերի ծիրում: Եվ ակնառու է, որ Նիկոլ Փաշինյանն այդ առումով դեռևս երկար ժամանակ դուրս է մնալու ընդհանուր պատկերից:

Մյուս կողմից, սակայն, արդյո՞ք դա խնդիր է, կամ արդյոք դա պետք է դարձնել Հայաստանում խնդիր, հանրությանը տրամադրել դրան որպես խնդրի առկայություն, առաջ բերել մտահոգություն, կառուցել մինչև անգամ ապոկալիպտիկ սցենարներ, որոնց տողատակում կամ համատեքստում, այսպես թե այնպես, մի միտք է՝ այսինչ արեցինք մենք: Դժվար չէ, իհարկե, ասել, թե հատկապես հայաստանյան ինչ շրջանակներ կարող են շահագրգռված լինել այդպիսի մատուցումներում, հանրությանն իր իսկ արածի հանդեպ վախ ներշնչելուն: Վերջին հաշվով, թավշյա հեղափոխության առանցքային ձեռքբերումներից մեկն էլ այն էր, որ հասարակությունը դադարեց վախենալ, սկսեց հավատալ ինքն իր ուժին, սկսեց լինել ինքնավստահ: Դա թերևս ամենասարսափելին է, որ կարող էր լինել նախկին համակարգի համար, քան նույնիսկ իշխանության կորուստը: Որովհետև այդ համակարգը իշխում էր արդեն մարդկային բնազդների վրա, կառավարում էր մարդկային վախերը մանիպուլյացիայի ենթարկելով:

Ահա այդ առումով, հասկանալի է, թե որտեղ կարող է լինել վախեր արթնացնելու, հասարակությանն իր իսկ ձեռքբերումից վախեցնելու շահագրգռությունը: Այդ շահառուները օգտագործելու են ցանկացած առիթ, անգամ լուսանկարները, հանրությանը վախեցնելու համար: Հատկապես այժմ, երբ թավշյա հեղափոխության գործընթացը մոտենում է իր՝ այսպես ասած, եզրագծին, և դրվում է խորհրդարանի արտահերթ ընտրության հարցը: Միևնույն ժամանակ, հանրությանը վախեցնելու այդօրինակ փորձերն ու արդեն նույնիսկ լուսանկարներից կառչելը իր հերթին վկայում է այդ մարդկանց վախի աստիճանը:

Գործնականում, ԱՊՀ Վեհաժողովի լուսանկարում Հայաստանի նախորդ համակարգը ենթագիտակցորեն տեսել է իր մեկուսացումը, և աղմուկը այդ կապակցությամբ է:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Հրաշալի, ես կ’ասէի պատմական լուսանկար է: Եւ ինչքա՜ն խորհուրդ կայ այս մէկ հատիկ լուսանկարում: Մէկ անգամ եւս ապացուցում է, որ մեր բռնած ուղին ճիշտ է: Որ Հայաստանի տեղը առաջադէմ ժողովրդավարական արժեհամակարգն է: Մեզ փայլուն ապագայ է սպասւում:

    Կեցցէ՜ հայոց անկախ պետականութիւնը, կեցցե՜ն այն կերտողներն ու պահպանողները: Եւ երանի՜ նրան, որ հայոց պետականութեան շահն է առաջ տանում: Որովհետեւ նրա անունը ոսկէ տառերով պիտի գրուի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930