Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական կամքը, որն ունեն կողմերը հարաբերությունները զարգացնելու հարցում, պետք է առարկայանա». Կայհան Բարզեգարը՝ հայ-իրանական հարաբերությունների մասին. «168 ժամ»

Սեպտեմբեր 29,2018 10:48

«Նյու Յորքում ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը ցույց է տալիս, որ որքան էլ դժվար է երկու երկրների ղեկավարների գերհագեցած օրակարգում հարմար ժամանակ գտնել վարչապետի Իրան կատարելիք այցի համար, երկու երկրները միմյանց կարևոր են համարում և առիթը բաց չեն թողնում ծանոթանալու համար: Ես ծանոթություն կորակեի այս հանդիպումը: Իրանի նախագահի հրավերը ցույց է տալիս, որ հարաբերությունների ողջ ծավալը քննարկվելու է նրա Իրան կատարելիք այցի ընթացքում, իսկ այս անգամ, որքան ես հասկացա, կողմերը մակերեսորեն մտքեր են փոխանակել տնտեսական համագործակցության մասին»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է իրանցի վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով երկու երկրների ղեկավարների հանդիպմանը:

Իր հերթին՝ մեկ այլ վերլուծաբան՝ Կայհան Բարզեգարը, ասել է, որ այն քաղաքական կամքը, որն ունեն կողմերը հարաբերությունները զարգացնելու հարցում, պետք է առարկայանա: Նրա խոսքով, ղեկավարներն իրենց հանդիպման ընթացքում ուղերձներ հղեցին, որ պատրաստ են հարաբերությունները խորացնել բոլոր ոլորտներում՝ առանձնահատուկ կենտրոնանալով առևտրատնտեսական և էներգետիկ բաղադրիչի վրա:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930