Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը ողջ սրտով ցանկանում է կիսել Փաշինյանի լավատեսությունն ու ինքնավստահությունը

Սեպտեմբեր 28,2018 23:45

ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եթե Դուշանբեում Ալիեւի հետ ոտքի վրա ձեռք բերված պայմանավորվածությունները սահմանային միջադեպերը կանխելու եւ նոր զոհեր չունենալու հետ կապված իրոք կայուն եւ գործնական արդյունք տան, ապա ապրի մեր վարչապետը։

Փաստացի այդ պայմանավորվածությունները Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում եղած, բայց Ալիեւի պատճառով թղթի վրա մնացած համաձայնությունների իմաստի շրջանակում են՝ առանց միջազգային ինստիտուցիոնալ մեխանիզմների։

Ողջ սրտով ուզում եմ կիսել իր լավատեսությունը եւ ինքնավստահությունը այդ հարցում։

Իսկ եթե ոչ, ապա … չէ, հիմա չեմ քննարկի այդ տարբերակը։

Խաղաղ ծառայություն մեր զինվորներին»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930