Գյումրեցի 45 ամյա Մարգարիտ Գրիգորյանը այսօր լույս աշխարհ է բերել իր 8-րդ զավակին: Ծնվել է 2 կգ 900գ քաշով տղա երեխա, 50սմ հասակով: Ինչպես կինն է հավաստում 8-րդ զավակի լույս աշխարհ գալու մասին չի էլ իմացել մինչև ծնվելու պահը, բայց Աստծո կամոք առողջ բալիկ է լույս աշխարհ եկել: Բազմազավակ մայրիկին այսօր այցելել ու շնորհավորել են մարզային իշխանության ներկայացուցիչները: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը վարդեր է նվիրել Մարգարիտին ու շնորհավորել մայրանալու կապակցությամբ. «Դուք հերոս եք, իսկական հերոս ծնողներ եք, ձեզ կամք ու կորով, առողջություն եմ մաղթում, վստահեցնում եմ, որ եթե ինչ-որ բանի կարիք ունենաք մենք կանգնած ենք ձեր կողքին»:
Ի դեպ բազմազավակ Մարգարիտի երկու աղջիկներն ամուսնացած են, մյուս 2-ը դպրոցական են, աղջիկներից մեկն այս տարի է դպրոցն ավարտել, փոքր որդին 5 տարեկան է:
Շիրակի մարզպետարան