Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին պարտությունը կրեց: Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի հինգերորդ տուրում մեր տղաները հանդիպեցին Ադրբեջանի հետ ու զիջեցին 1,5:2,5 հաշվով: Ընդհանուր հաշիվը կարող էր մեր օգտին, կամ առնվազն հավասար լինել, թե առաջին խաղատախտակի առջեւ Լեւոն Արոնյանը Շախրիյար Մամեդյարովի հետ պարտիայում ձեռքից բաց չթողներ առավելությունը կամ պարտիան ավարտեր ոչ-ոքի:
Պարտություն կրեց նաեւ մեր մյուս փորձառու գրոսմայստերը՝ Գաբրիել Սարգսյանը: Միակ հաղթանակը երրորդ խաղատախտակի առջեւ տոնեց Հրանտ Մելքումյանը, իսկ երիտասարդ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի արեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ