Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Աֆշան Խանին և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչային։
Արման Թաթոյանը ներկայացրել է աշխատակազմում գործող Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքների ուղղությունները, այդ թվում՝ խոսել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, անկախ բողոքներից, իրականացվող մշտադիտարկման այցերի վերաբերյալ։
Պաշտպանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության հետ հաստատված համագործակցությունը և համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին