Բաթումում շարունակվող շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադայի հինգերորդ տուրում հարյուր տոկոսանոց արդյունք ունեցող Հայաստանի կանանց հավաքականը հանդիպեց անհատական միավորների շնորհիվ մրցաշարային աղյուսակի առաջատար Չինաստանի հետ: Լիլիթ Մկրտչյանը երկրորդ խաղատախտակի առջեւ հաղթանակ տարավ, Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը ոչ-ոքի արեցին: Միայն Մարիա Կուրսովայի խաղը չստացվեց: Հայաստան-Չինաստան կանանց դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ապրեն մեր աղջիկները: Ցանկանում եմ նոր հաջողություններ: Տղաների խաղից դժգոհ եմ, քանի որ չի կարելի նման պատասխանատու խաղում այդպես պարտվել: Բայց դեռ ամեն ինչ առջևում է և չենք կորցնում մեր հույսերը: Ցանկանում եմ հաջողություններ: