Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, որ մեծ առավելություն է, որը եթե չլինի, իմ գործերը կտուժեն». Ռադիկ Մարտիրոսյանը՝ դիվանագիտական անձնագրից զրկվելու մասին

Սեպտեմբեր 28,2018 21:25

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը մեծ առավելություն չի համարում դիվանագիտական անձնագիրը, որից զրկվել է կառավարության որոշմամբ:

«Չեմ կարծում, որ մեծ առավելություն է, որը եթե չլինի, իմ գործերը կտուժեն: Չեմ իմանում՝ ինչ է փոխվել, որ առաջ հասնում էր, հիմա չի հասնում»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

Նա ասաց, որ երբեմն օգտագործել է դիվանագիտական անձնագիրը, բայց չի պատրաստվում պարզաբանել, թե ինչու են զրկել:

Կառավարության որոշմամբ անձնագրից զրկվել է նաեւ նախկին մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Կարեն Անդրեասյանը, որը չցանկացավ կառավարության որոշման մասին կարծիք հայտնել:

Իսկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասաց՝ առաջին անգամ է լսում, որ իրեն զրկել են դիվանագիտական անձնագրից իշխանությանը հրապարակային քննադատելու համար ու հրաժարվեց որոշման մասին կարծիք հայտնել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Դու դեռ ԳԱԱ նախագա՞հն ես: Տէր Աստուած, մեր ո՞ր մեղքի համար:

    Կենսաբանութեան ֆակուլտետում զառամեալ դասախօսներ ունէինք, որ ասում էին «ես յիշում եմ ԴՆԹ-ի յայտնաբերման տարիները»: Ծիծաղում էինք, բայց լացելու բան էր: Կամ էլ դասախօսութեան էին գալիս, բառիս բուն իմաստով, դեղնած թղթերով (երեւի կեանքում համակարգիչ չէին էլ տեսել): Յետագայում դրանց մի մասին փոխարինեցին ՀՀԿ կարիերիստները, որոնք դպրոցական մակարդակի գիտելիքներ անգամ չունէին (անկեղծ եմ ասում՝ չեմ չափազանցնում): Արդիւնքում Հայաստանում բնագիտութիւնը մեռաւ: Նայէք բնագիտական ուղղութիւնների ընդունելութեան յայտերը եւ կը համոզուէք:

    Իսկ էսօր էս մարդը վեր է կենում ու իրենից գոհ-գոհ ելոյթներ է ունենում 🙁

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930