Լրահոս
Օրվա լրահոսը

Զինված խմբի «ղեկավար» Արթուր Վարդանյանի` կալանքից ազատման միջնորդությունը չներկայացվեց

Սեպտեմբեր 28,2018 20:25

2015թ. Նորք Մարաշում վնասազերծված «զինված խմբի» գործով հերթական դատական նիստում այսօր պետք է ներկայացվեր խմբի ղեկավար համարվող, «Հայոց վահան» կազմակերպության հիմնադիր Արթուր Վարդանյանի խափանման միջոց կալանքը փոխելու, ասել է թե` նրան ազատ արձակելու միջնորդություն, սակայն նիստը հետաձգվեց մինչեւ երկուշաբթի։

Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան Լեւոն  Բաղդասարյանը դատարանն ավելի վաղ  հայտնել էր, որ դատարան են ներկայանալու ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը եւ Հովիկ Աղազարյանը` Արթուր Վարդանյանի ազատ արձակման համար ներկայացնելով պատգամավորական երաշխավորագրեր։ Սակայն եկել էր միայն Աղազարյանը, որը նիստերի դահլիճ այդպես էլ մուտք չգործեց։

Հավելենք, որ նախկինում նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացվել էր գրավի կիրառման հիմքով, սակայն` մերժվել։ Խմբի մյուս անդամները նախորդ նիստերում արդեն իսկ ազատվել են կալանքից։ Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են հանցավոր գործակցություն ձեւավորելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու-փոխադրելու, իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար: Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի, նրանք մտադրվել էին խոցել այդ ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը։

 Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930