Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցում էին Բոլիվիայի, Հունաստանի, Եգիպտոսի, Իրանի, Իրաքի արտաքին գործերի նախարարները, Իտալիայի, Չինաստանի և Պերուի բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Իր խոսքում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին՝ Հայաստանին ընձեռած հնարավորության համար դառնալու Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի լիիրավ անդամ: «Մենք գիտակցում ենք մեր հավաքական մշակութային ժառանգության, վայրերի, նյութական և ոչ նյութական ժառանագության խոցելիությունը: Այդ ժառանգությունը պետք է պաշտպանել, և հենց այդ պատասխանատվությամբ է, որ ցանկանում ենք միասին աշխատել՝ գործելով որպես ֆորումի շատ ակտիվ անդամ», – նշեց Հայաստանի արտաքին գործերի նախարարը:
ՀՀ ԱԳՆ