Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ասուլիսը տապալվեց: Բռնցքամարտում երկու բանակի բաժանված կողմերը դիրքերը չեն ուզում զիջել

Սեպտեմբեր 28,2018 17:57

Վերջին շրջանում Հայաստանում հենակետային համարվող բռնցքամարտի աշխարհում տիրող լարված մթնոլորտը չի հանդարտվում ու այդպիսի միտում, կարծես, չի նշմարվում:

Մի կողմը պաշտպանում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայիս նախագահ Արթուր Գեւորգյանին, մյուս՝ դժգոհ կողմը, դեմ է, որ նա շարունակի ղեկավարել ու հիմնել է այլընտրանքային՝ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա:

Զարգացող գործընթացները ցույց են տալիս, որ գոնե այս պահի դրությամբ կողմերը չեն ցանկանում բանակցել, փոխզիջումային տարբերակներ, առավել եւս՝ հաշտության եզրեր գտնել: Դրա փոխարեն միմյանց մեղադրում են այն բանում, որ ստեղծված իրավիճակը հասկանալու, գնահատելու, առկա խնդիրները միմյանց երեսին ասելու հրավերները փոխադարձաբար մերժվել են: Յուրաքանչյուրը գերադասում է իր առանձին հրապարակային ելույթներն ունենալ:

Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում պետք է կայանար բռնցքամարտի նորաստեղծ հայկական ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների՝ Արամ Հարությունյանի, Վազգեն Բադալյանի, Ռաֆայել Մեհրաբյանի, Սամսոն Խաչատրյանի եւ Սամվել Գասպարյանի ասուլիսը: Նրանք, ինչպես նշված էր տարածված մամուլի հաղորդագրությունում, պետք է խոսեին հայկական բռնցքամարտում ծավալվող վերջին իրադարձությունների իրենց պատկերացումների եւ հետագա քայլերի մասին:

Ասուլիսը դեռ նոր էր սկսվել, երբ սենյակ մտան մյուս թեւի կողմնակիցները: Հորդորները՝ չխանգարել, արդյունք չտվեցին: Առաջարկ եղավ, որ արդեն հրավիրվածների ասուլիսից անմիջապես հետո եւս մեկը կազմակերպել մյուս կողմի համար: Չստացվեց ու արդյունքում ասուլիսը չեղյալ հայտարարվեց:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930