Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Հայկ Կոնջորյանը

Սեպտեմբեր 28,2018 17:54

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն՝ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը:

Հիմնավորելով անհրաժեշտությունը՝ Գագիկ Մինասյանն առաջարկել է հանձնաժողովի կազմում ստեղծել հաշվեքննության եւ աուդիտի հարցերի ենթահանձնաժողով, ինչը միաձայն ընդունվել է:

Որոշվել է հետաձգել նորաստեղծ ենթահանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

Հանձնաժողովի նախագահը տեղեկատվություն է հաղորդել ԱԺ պատվիրակության Ուելս եւ Շոտլանդիա կատարած գործուղման վերաբերյալ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930