Երկրապահ կամավորական միության վարչության նիստը կանցկացվի հոկտեմբերի առաջին կեսին: Այս մասին այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնակատար Արա Կետիկյանը:
ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնակատար Արա Կետիկյանի խոսքով ԵԿՄ կառավարման երեք տարբերակ է քննարկվում:
«Երկրապահի ներսում մեկ թեկնածու կա. Արամ Զավենի Սարգսյանն է: Արամ Սարգսյանը կողմ չի եղել, որպեսզի մենք՝ այսօրվա երկրապահով, այսինքն ՝ այն կազմով, որ այսօր կանք, որոշում կայացնենք վերջնականապես: Խնդիր է դրել, որ այս հնարավորությունը օգտագործենք, որ Երկրապահից դուրս կառույցները եւս վերամիավորվեն Երկրապահին: Առաջադրվել է եւս մեկ թեկնածու, որը Սասուն Միքայելյանն է: Կա եւս մեկ առաջարկություն՝ կոլեգիալ կառավարման մեխանիզմը: Առաջարկում են, որ լինի ոչ թե մեկ նախագահ, այլ 5-6»:
Չնայած տարբեր անուններ են շրջանառվում, պարոն Կետիկյանը պնդում է ամեն ինչ կորոշվի համագումարի օրը:
«Այնտեղ է իրականացվում վարչության նախագահի, նախագահի տեղակալների եւ վարչության անդամների ընտրությունները: Այս ընթացքում եղել է 11 համագումար, բայց երբեք երկու թեկնածուով չենք գնացել համագումարի. բոլոր հարցերը քննարկվել են: Կարծում եմ այս անգամ էլ նույնը տեղի կունենա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում