Լրահոս
Օրվա լրահոսը

Նորքի զինված խմբի եւս մեկ անդամ կալանքից ազատ կարձակվի

Սեպտեմբեր 28,2018 17:37

Դատավոր Արմեն Բեկթաշյանի որոշմամբ այսօր կալանքից ազատ արձակվեց 2015թ. Նորքում վնասազերծված «զինված խմբի» անդամներից Գեւորգ Ջնդոյանը: Նրա հանդեպ գրավ սահմանվեց՝ 1 մլն դրամ: Այն դեռ փոխանցված չէ դատարանի դեպոզիտ-հաշվին: Վճարելուց հետո Ջնդոյանն ազատ կարձակվի:

Այս գործով կալանքի տակ է մնում միայն «Հայոց վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանը, որը, ըստ գործի նյութերի, խմբի պարագլուխն է համարվում:

Հիշեցնենք, որ խմբի անդամները մեղադրվում են հանցավոր գործակցություն ձեւավորելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու-փոխադրելու, իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար: Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի, նրանք մտադրվել էին խոցել այդ ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը։ Նրանք մեղադրանքը չեն ընդունում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930