Լրահոս
Օրվա լրահոսը

Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գրիգորի Գրիգորյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Սեպտեմբեր 28,2018 16:36

Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գրիգորի Գրիգորյանը, որին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և ինքնիրավչության համար, 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Հիշեցնենք, որ նա քրեական հեղինակություն՝ «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի եղբայրն է:

Ըստ Հատուկ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ «Իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանի ծառայողական գործողությունները դադարեցնելու, այն է՝ տեսաձայնագրությունների հիշողության սարքի դուրսբերումը կանխելու և խոչընդոտելու համար, ուժ գործադրելու եղանակով, կոտրելով դռան շրջանակն ու ապակին, Գ.Գ.-ն բացել է շտաբի դուռը և բղավելով ներս կանչել դրսում հավաքված շուրջ քառասուն երիտասարդների՝ նրանց հրահանգելով կոտրել սրահում ամեն ինչ և արգելել տեսաձայնագրությունների հիշողության սարքի դուրսբերումը տարածքից»:

Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը բավարարվել է: Միաժամանակ նրա պաշտպանը գրավի միջնորդություն է ներկայացրել դատարան, որը կրկին բավարարվել է, և դատարանը Գրիգորյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառել գրավը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930