Թուրքիայում տարվա 8 ամսվա կտրվածքով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ զբոսաշրջիկների թիվն ավելացել է 22.92%-ով՝ կազմելով 27 միլիոն 23 հազար 134 մարդ:
Մշակույթի և զբոսաշրջության նախարարության կայքէջում հրապարակված սահմանային հատումների վիճակագրության համաձայն՝ միայն օգոստոսին Թուրքիա է մեկնել 5 միլիոն 383 հազար 332 զբոսաշրջիկ: Նախորդ տարվա օգոստոս ամսվա համեմատությամբ այդ թիվն աճել է 15.56%-ով:
Ըստ ամփոփված արդյունքների՝ Թուրքիա ամենաշատ քանակությամբ զբոսաշրջիկներ մեկնել են Ռուսաստանից (910.466): Երկրորդ տեղում Գերմանիան է (654.737 զբոսաշրջիկ), իսկ երրորդ տեղում՝ Անգլիան (363.433 զբոսաշրջիկ): Այս երկրներից հետո ցուցակում հաջորդաբար տեղ են զբաղեցնում Բուլղարիան և Վրաստանը: