Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այսօր Հայաստանում նկատվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց ակտիվ սոցիալական կյանք ներգրավելու կայուն միտում

Սեպտեմբեր 28,2018 15:25

Երևանում տեղի է ունեցել «Փակիր աչքերդ, որ տեսնես » քննարկումը

Հայաստանում Ներառական օրերի շրջանակներում սեպտեմբերի 28-ին Երևանում տեղի է ունեցել «Փակիր աչքերդ, որ տեսնեն» քննարկումը։ Միջոցառման հիմնական թեման էր՝ ներառական նախագծերի քննարկումը և հաշմանդամություն ունեցող և ոչ հաշմանդամ մարդկանց փոխգործակցության արժեքները։

Նախագիծն իրականացվել է Հաշմանդամային սպորտի Հայկական ազգային ֆեդերացիայի կողմից՝ «Սպիտակ ձեռնափայտ» անկախ ոչ առևտրային կազմակերպության (Ռուսաստան) հետ համատեղ, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և Երևանի գիտության ու կրթության ռուսական կենտրոնի աջակցությամբ: «Փակիր աչքերդ, որ տեսնես» քննարկմանը մասնակցել են Հայաստանի Կրթության, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Արտակարգ նախարարությունների ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող մարդկանց հասարակական կյանքում ինտեգրմամբ զբաղվող կրթական հաստատություններ և հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև «Ոգու արագաստներ» միջազգային մարդասիրական շրջագայության մասնակիցներ Հայաստանից, Ռուսաստանից, Լատվիայից և Շվեդիայից ։

«Ներառական օրերը շատ օգտակար և արդիական են ժամանակակից Հայաստանի համար։ Շատ հաճելի է տեսնել , թե ինչպես է այս նախագիծը մոտեցնում հասարակությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ հարաբերության պարադիգմայի փոփոխմանը։ Ներառականության նպատակն է՝ հասնել կրկնակի շահումի իրավիճակին։ Մի կողմից՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ հնարավորություն են ստանում ցույց տալ իրենց ներուժը և հավատալ ուժերին։ Իսկ մյուս կողմից, արանց հաշմանդամության մարդիկ կարող են տեսնել հաշմանդամություն ունեցող մարդկանց յուրահատուկ ունակություններն ու գիտակցել նրանց արժեքը և կարևորությունը հասարակության համար», ֊ նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերով վարչության պետ Արթուր Կեսոյանը։

Ներառականությունը ժամանակակից աշխարհի համար դարձել է հասարակության բարեկեցության նշանաբանը և փոխադարձ աջակցության ամենակարևոր գործիքներից։ Այսօր Հայաստանում նկատվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց ակտիվ սոցիալական կյանք ներգրավելու կայուն միտում։ Մասնագետները նշում են հաշմանդամություն ունեցող մարդկանց մոտ յուրահատուկ առանձնահատկություններն ու ունակությունները. բարձր լսողականություն, նուրբ քիմք, ֆենոմենալ հիշողություն, այս ամենը նրանց առավելություն է տալիս, ինչին չեն տիրապետում մարդկանցից շատերը։

«Արտակարգ իրավիճակների նախարարությունում հաշմանդամություն ունեցող մարդիկ աշխատում են «թեժ գծի» վրա արդեն մի քանի տարի։ Դա մեր ամենահաջողված նախագծերից է և մենք ուրախ ենք, որ մեր աշխատակիցները ոչ միայն լավ են կատարում իրենց ֆունկցիոնալ պարտականությունները, այլ նաև օժտված են մեր գործի մեջ մի շարք որակներով՝ մանրուքների նկատմամբ հատուկ ուշադրություն և կարեկցանք », ֊ ասել է Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Սուսաննա Իսաջանյանը։

Հայաստանում ներառական օրերն անցնում են երրորդ անգամ։ «Սպիտակ ձեռնափայտ» ԱՈԱԿ նախագահ Օլեգ Կոլպաշչիկովի խոսքով, ամեն տարի Հայաստանում շատանում են ներառական միջոցառումների մասնակիցները։ Մասնակցելով այսպիսի նախագծերին մարդիկ բացահայտում են ներառական փոխգործակցության արժեքը, անցյալում են թողնում հովանավորչական վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ և ոգեշնչվում են նրանց քաջությամբ և ոգու ուժով։

«Այսօր քննարկումը անցել է յուրահատուկ ձևաչափով՝ բոլոր մասնակիցները փակ աչքերով էին։ Այդ ընթացքում նրանք հնարավորություն ստացան զգալու, թե ինչպես է հաշմանդամություն ունեցող մարդու մոտ փոխվում աշխարհի ընկալումը։ Նման յուրահատուկ ձևաչափով մենք հնարավորություն ենք տալիս համոզվելու, որ այսպիսի պայմաններում զարգանում են հատուկ կարողությունները՝ էքստրաբիլիթի։ Միջոցառման արդյունքներով նախանշվել են ներառական նախագծերի նոր գաղափարներ ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակով», ֊ ասաց Օլեգ Կոլպաշչիկովը։ Նա նաև հիշեցրեց, որ 2018 թ․ հուլիսի 28-ին Սևանում՝ Armenian Camp/Հայկական ճամբար բազայում տեղի է ունեցել մատչելի լողափի ու ներառական առագաստանավային ակումբի բացումը։ Այսօրվա դրությամբ բազան լիովին հասանելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Քննարկումից հետո բոլոր ցանկացողները մասնակցեցին ֆլեշմոբին և քայլեցին փակ աչքերով ու ձեռնափայտով` կույր օգնականի ուղեկցությամբ կամ փորձեցին տեղաշարժվել փողոցով սայլակներով։

Հաշմանդամային սպորտի Հայկական ազգային ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930