Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարճատև զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Զրույցը տեղի է ունեցել Դուշանբեում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում:
«Նա կարճ զրուցել է Փաշինյանի հետ, կարճ զրուցել է Դոդոնի հետ (Մոլդովայի նախագահի-խմբ.)»,- ասել է Պեսկովը:
Կրեմլի խոսնակը հավելել է, որ Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել իր՝ Հայաստան կատարվելիք այցի հեռանկարները: «Ո՛չ, այլ հարցերով (են խոսել-խմբ.), օպերատիվ, ընթացիկ»,- պարզաբանել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ