Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ նույնն է մնացել, ոչինչ չի փոխվել». Վեճ խորհրդարանում

Սեպտեմբեր 28,2018 14:50

«Այսքան տարի հորդորում ենք դադարեցնել Սեւանից ջրառը, իսկ դուք ձեր մտահոգություններով հանդերձ`անընդհատ քվեարկում էիք կողմ: Հիմա եկել եք`մտահոգությունների մասի՞ն եք խոսում: Ո՞ւմ եք հիմարի տեղ դնում: Դուք թույլ չեք տալիս, որ մենք խոսենք եւ ստիպված ենք այս կարգով դրա մասին ասել»,- այսօր «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ  պատգամավորին նախատեց բնապահպան Սիլվա Ադամյանը։ Նրան դուր չէր եկել լսումների սահմանված կարգը, որով խոսքի առաջնահերթություն է տրվում պատգամավորներին:

ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը նախ փորձեց հանգիստ տոնով բացատրել, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ձայնը միշտ էլ լսելի է եղել եւ խորհրդարանական քննարկումներում այդ կարծիքներին մեծ տեղ է տրվել, հաշվի է առնվել:

Սիլվա Ադամյանը չէր հանդարտվում: Խոսրով Հարությունյանը նույնպես վրդովվեց եւ վրդովմունքը զսպելու համար դուրս եկավ դահլիճից:

Հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը միջամտեց. «Երբ քննարկվել է Սեւանի հարցը, բոլոր հ/կ-ները հրավիրվել են եւ նույնիսկ ավելի իրավունք են ստացել, քան պատգամավորները: Այս խորհրդարանը երկու անգամ ջրառի հարց է քննարկել, երկու անգամն էլ հասարակական կազմակերպությունները հրավիրվել են»:
Սիլվա Ադամյանը միեւնույն է, չէր հանդարտվում. «Դուք նույնն եք մնացել, ամեն ինչ նույնն է մնացել, ոչինչ չի փոխվել»,-նետեց բնապահպանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930