Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

EU4Business. ՓՄՁ ոլորտի վիճակագրության բարելավում Հայաստանում

Սեպտեմբեր 28,2018 14:44

Հոկտեմբերի 4-ին Երևանում կկայանա աշխատաժողով, որի ուշադրության կենտրոնում կլինի փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ներ) վերաբերյալ վիճակագրության բարելավման հարցը: Աշխատաժողովը կազմակերպվում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «EU4Business. քաղաքականությունից դեպի գործողություն» տարածաշրջանային ծրագրի շրջանակում:

Աշխատաժողովը ներառելու է Հայաստանում ՓՄՁ ոլորտի վերաբերյալ վիճակագրական հաշվետվության տվյալների շնորհանդես՝ ներկայացնելով գործարարության ոլորտի կառուցվածքային վիճակագրությունը և գործարար ժողովրդագրության վիճակագրությունը:

Այն նաև հնարավորություն կտա քննարկել միջազգային լավագույն փորձերի վրա հիմնված վիճակագրության տարածմանն առնչվող հիմնահարցեր: Գործարար վիճակագրության տարածման լավագույն փորձերը կներկայացնի նախկինում Eurostat-ում աշխատած միջազգային ավագ փորձագետը:

Աշխատաժողովի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է գտնել այստեղ:

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930